Դերանուններ

  1. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա — Անանիա Շիրակացին:

— Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը:
Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը:
Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային:
Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան:
Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց:
Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը:

  1. Ի՞նչ անուն կտաս ես դու, նա բառերին:

        <<Հուշող բառ>>

237․Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Օրինակ՝

— Տիգրա՛ն, ես տուն եմ գնում, իմ գնալու ժամանակն է: Ես-Նա, ով խոսում է Տիգրանի հետ:

Ես մի քիչ հետո կգամ, Լևո՛ն, մի քիչ էլ մնամ այստեղ ու գամ, հա՞:
Դու լռում ես, նրանց մասին նոր բան ես իմացել ու ինձ չես ասում: Դու ինչո՞ւ ես       լռում,- հետաքրքրությունից վառվում էր Լևոնը:
Միայն թե դու շո՛ւտ արի, իմ թթվածինը վերջանում է,- զգուշացրեց Լևոնը:
Նա մեզ էլ չի կարող խանգարել,- ընկերոջը հանգստացնում էր Տիգրանը:

  1. Ընդգծված բառն ո՞ւմ անվան փոխարեն է դրված:

Մենք կարող ենք սրան լռեցնել, եթե անջատող կոճակը գտնենք,-շշնջացի ես:
Մենք ի՞նչ կապ ունենք այդ պատմության հետ,- զայրացավ Հայկը:
— Դա դուք եք հորինել, ոչ մի ոոբոտ էլ չկա,- զայրացած ասաց Նվարդն ու դուրս         եկավ:
Դուք ե՞րբ հասցրիք այսքան բան անել,- զարմացավ աղջիկը:

  1. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:

Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:

  1. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք.
Բ. Դու, դուք.
Դ. նա, նրանք:

  1. Ընդգծված բառերն ի՞նչ են նշանակում: Դրանք ինչո՞վ են նմանվում ես, դու, նա դերանուններին:

Նետ-աղեղը մինչև 19-րդ հարյուրամյակը որպես զենք է գործածվել: Դա նաև Շվեյցարիայի լեռնականների նախընտրած զենքն էր: Եվրոպայում նետաձգության առաջին մրցությունն էլ անցկացվել է այդ երկրում: Գիտե՞ք Վիլհելմ Տելի մասին լեգենդը: Դա պատմում է, թե լեռնցիներն ի՜նչ վարպետությամբ էին գործածում այդ զենքը: Մյուս լեգենդը Ռոբին Հուդի մասին է: Սա էլ վկայում է, որ անգլիացիներն էլ անտարբեր չէին այդ զենքի նկատմամբ: Մի հետաքրքիր փաստ կա նետաձգության պատմության մեջ: Դա վկայում է, որ հրազենի հետ առաջին մրցությունում նետ-աղեղն է հաղթել: Բայց հետո հրազենը կատարելագործվել ու դուրս է մղել այդ զենքը: Այսօր դա ապրում է միայն սպորտում:

  1. Կետերի փոխարեն գրի՛ր տրված բառերը:

Այնպիսի, այդքան, այնքան, այսպես, այդպես, այնպես, այդտեղ, այնտեղ:

Համաշխարհային օվկիանոսում միլիոնավոր տոննաներով սառույց կա: Եթե …       սառույցը հալվի, ցամաքի մեծ շերտեր կանհետանան ջրի տակ, քանի որ           օվկիանոսի մակարդակը ավելի քան հարյուր մետրով կբարձրանա:
Թուրքմենիայում … վայր կա, որտեղ ամռանն … չղջիկ է հավաքվում, որ դա           անվանում են չղջիկների «ամառանոց»: Տաք ամռանն … հավաքվում է մոտ           քառասուն հազար չղջիկ: Մի գիշերում նրանք ուտում են մոտ տասը փութ           վնասակար միջատ: … սնվելով՝ չղջիկներն օգտակար են դառնում մարդկանց,           ինչպես նաև այգիների ու դաշտերի համար: Բայց չղջիկներն … ձմեռել չեն           կարող, որովհետև բարձր ջերմությունը խանգարում է նրանց ձմեռային քնին:          Ձմռանը նրանք չվում են … որտեղ ավելի ցուրտ է, և քուն են մտնում մինչև           գարուն:

 

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):
Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկանիշ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով