Ածական

  1. Տրված բառերից յուրաքանչյուրին ինչպիսի՞ հարցին պատասխանող մի քանի բառեր ավելացրո՛ւ (աշխատիր չկրկնել):

Օրինակ՝
քարե, բարձր, երկհարկանի, բնակելի, գեղեցիկ տուն:

Քույր, եղբայր, մայր, հայր, տատիկ, պապիկ:

Հարազատ քույր, հավատարիմ եղբայր, հոգատար մայր, ուշադիր հայր, բարի տատիկ, խելացի պապիկ:

  1. Տրված գոյականներին ածանցներ ավելացրո՛ւ, որ ածականներ դառնան:

Սիրտ-անսիրտ, վախ-վախկոտ, քար-քարոտ, մայր-մայրենի, երկինք-երկնային, արև-արևային, փայտ-փայտյա, լեռ(ն)-լեռնային, փողոց-փողոցային, երկաթ-երկաթե, օդ-օդային, ծաղիկ-ծաղկել, եղբայր-անեղբայր, ոսկի-ոսկոտ, արծաթ-արծաթային, ծով-ծովային, Ամերիկա-Ամերիկական, Ֆրանսիա-Ֆրանսիացի, Գերմանիա-Գերմանացի:

  1. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:
    Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է հնագույն ժամանակներից: Այն լայն տարածում ուներ դեռևս Հին Հունաստանում: Այնտեղ դա օգտագործվում էր որպես ուժեղ, ճկուն, հաստատակամ մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը հունական օլիմպիադաների անբաժանելի մասն էր:

Ըմբշամարտը մարդկությանը ծանոթ է ժամանակներից: Այն տարածում ուներ դեռևս: Այնտեղ դա օգտագործվում էր որպես մարդ դաստիարակելու միջոց: Ըմբշամարտը օլիմպիադաների մասն էր:

Նախադասությունները դարձան համառոտ:

  1. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր:
    Համեմատի՛ր. տրվա՞ծ, թե՞ ստացված տեքստում է վերաբերմունք արտահայտված:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ վայրենի կոկորդիլոսը թշվառ զոհին խղճո՞ւմ է: Գիտակ մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է առաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր զոհին ուտելուց հետո արցունքներ է թափում: Ի՞նչ է, այդ կոկորդիլոսը զոհին խղճո՞ւմ է: Մարդիկ ասում են, որ կերածը մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող հեղուկ է առաջանում: Այդ լացը նկատի ունեն, երբ մեկի մասին ասում են, թե «կոկորդիլոսի արցունք է թափում»:

Մինջև տեքստից ածականները դուրս հանելը տեքստը ցույց էր տալիս վերաբերմունք:

  1. Ընդգծված ածականները տեքստից հանի՛ր: Ի՞նչ փոխվեց:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի անջուր ու վայրի լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անանցանելի անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, փյունիկյան արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ անսովոր առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն փոքր դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են առատ ու գեղեցիկ նախշերով: Վերին հարկերում կանգնեցված են քանդակազարդ սյուներ, պատերին կարելի է տեսնել ծեփածո զարդանախշեր:

Աշխարհի ծայրին, Հարավային Արաբիայի ու լեռների մեջ, Պարսից ծոցից երկու հարյուր կիլոմետր հեռու, անապատի ծոցում հառնել է երկնաքերների քաղաքը: Անհավատալի է, բայց արդեն մի քանի հարյուր տարի է, որ գոյություն ունի կենդանի, սեփական սուլթանով, շուկայով, արմավենիների պուրակով այդ տեսիլքը: Այդ առանձնատները ձգված են դեպի երկինք, բայց ունեն դռներ: Դռների փեղկերն ու լուսամուտների շրջանակները ծածկված են նախշերով: Հարկերում կանգնեցված են սյուներ, պատերին կարելի է տեսնել զարդանախշեր:

Նախադասությունը կրճատվեց:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր (ածականները խոսքում ի՞նչ դեր ունեն):

Խոտավետ, լեռնային, հավերժական, կենդանական, բարձր, վայրի, մորուքավոր, անմատչելի, մշուշապատ:
Երբ խոտավետ տափաստաններից բարձրանում ենք դեպի հավերժական մարգագետինները և գնում   դեպի վայրի ձյան սահմանը, կենդանական աշխարհն աղքատանում է: Բարձր լեռնագագաթներին ամենից շատ լեռնային ոչխարներն ու անմատչելի քարայծերն են լինում: Նրանք սիրում են       կանգնել վայրի ժայռերի կատարներին ու նայել հեռու՝մշուշապատ սարերին ու դաշտերին:

  1. Կետերի փոխարեն տեղադրի՛ր տրված ածականները: Տրված ու ստացված տեքստերը համեմատի՛ր:

Լայնահուն, հորդահոս, կարկաչուն, արագավազ, սառնորակ, զուլալ, տարբեր, ամենախոր, անուշահամ, բարձր, կապույտ, մաքուր, թափանցիկ, արևոտ, հանդարտ (եղանակ), հարուստ, լեռնային, գեղատեսիլ, ամենամեծ, սքանչելի, գողտրիկ, վճիտ:

Գետնի վրայով լայնահուն ու հորդահոս գետեր, կարկաչուն ու արագավազ առվակներ են հոսում, գետնի տակից զուլալ ու        տարբեր աղբյուրներ են բխում, և երբ նրանց ջրերը որևէ իջվածքում կուտակվում են,          լիճ է գոյանում: Իսկ որքա՜ն կապույտ լճեր կան: Երկրագնդի ամենախոր լճի՝ Բայկալի ափերը           երիզող բարձր լեռներն ասես գեղատեսիլ մշուշի վրա են կախված: Ձգվում է անուշահամ լիճը         հարյուրավոր կիլոմետրեր, ու տեղացիները նրան ծով են անվանում: Բայկալը սքանչելի     ու մաքուր ջուր ունի: Հանդարտ ու գողտրիկ եղանակին լճի հատակը տեղ-տեղ երևում է:
Մեր հանրապետությունը սքանչելի վչիռ լճերով հարուստ է: Դրանցից գեղատեսիլը Սևանա լիճն է, որտեղ       իշխան ձուկն է բնակվում: Դիլիջանից քիչ հեռու մի ջինջ լիճ կա: Նա այնքան մաքուր ջուր       ունի, որ նրան Պարզ լիճ են կոչում:

Առանց ածականների տեքստը համառոտ է:

  1. Նախադասությունները կարդա՛ և պարզի՛ր, թե ի՞նչ դեր ունեն ածականին ավելացված ավելի, պակաս, ամենից բառերը:

Կետերը ջրի տակ կարողանում են երկար մնալ՝ մեկից երկու ժամ:
Ծովային կրիաներն ավելի երկար են դիմանում՝ երեք ժամ և ավելի:
Սակայն ծովային կրիաների մի տեսակ կա, որ ջրի տակ ամենից երկար է մնում.        նա կարող է մի քանի օր դուրս չգալ:
Պինգվիններն ընդհանրապես խոշոր թռչուններ են:
Դրանց մեջ արքայական պինգվինն ավելի խոշոր է, քան մյուս տեսակի           պինգվինները: Ամենից խոշորը կայսերական պինգվինն է, որը ամենից հաճախ      հանդիպող տեսակներից է:
Օվկիանոսի ջրերն ամենուր աղի են: Բայց բևեռային շրջաններում ջուրը պակաս      աղի է, քան մյուս տեղերում: Ամենից քիչ աղի է Բալթիկ ծովի ջուրը, իսկ ամենից      շատ՝ Կարմիր ծովինն ու Պարսից ծոցինը:

  1. Տրված խմբերի բառերի տարբերությունը բացատրի՛ր: Ինչո՞ւ են դրանք անվանում ածականի համեմատության աստիճաններ:

Ա. Քաղցր, աղի, կծու, դառը, մեծ, երկար, բարձր:
Բ. Ավելի քաղցր, ավելի աղի, ավելի կծու, ավելի դառը, ավելի մեծ, ավելի երկար,       ավելի բարձր:
Գ. Ամենից քաղցր, ամենից աղի, ամենից կծու, ամենից դառը, ամենից մեծ,           ամենից երկար, ամենից բարձր:

Ա խմբում սովորական բառեր են, Բ խմբում ավելի բառը ավելի է ինչ-որ բան անում, օրինակ՝ ավելի քաղցր, իսկ Գ խմբում ամենից բառը ամենաշատն է ինչ-որ բան ավելի դարձնում, օրինակ՝ ամենից քաղցր:

Այս բառերը կոչվում են համեմատական, որովհետև նրանք համեմատում են ինչ-որ բանը, ինչ-որ բանի հետ:

  1. Տրված բառերի (գերադրական աստիճանի ածականների) հոմանիշ ձևերը գրի՛ր:

Օրինակ՝
ամենից լավ — ամենալավ, լավագույն
ամենամեծ — ամենից մեծ, մեծագույն
փոքրագույն- ամենափոքր, ամենից փոքր

Ամենավատ-ամենից ալավ, ամենից լավ, գեղեցկագույն-փոքրագեղեցկագույն, ամենա քիչ գեղեցիկ, բարձրագույն-ամենաբարձր, ամենից բարձր, ամենաազնիվ-ամենից ազնիվ, ազնիվ, ամենից հզոր-ամենահզոր, հզոր, ամենից     ահեղ-ամենաահեղ, ահեղ, համեստագույն-ավելի համեստ, համեստ, ամենահին-ավելի հին, ամենից հին, ամենից ծանր-ամենածանր, ամենից ծանր, ամենալուրջ-ավելի լուրջ, լուրջ, ամենից խոշոր-ավելի խոշոր, խոշոր:

  1. Ընդգծված բառերը (գերադրական աստիճանի ածականները) փոխարինի՛ր հոմանիշ ձևերով:

Օրինակ՝
Հայաստանի ամենամեծ քաղաքը Երևանն է: — Հայաստանի ամենից մեծ քաղաքը Երևանն է: Հայաստանի մեծագույն քաղաքը Երևանն է:

Ամենահին-ամենից հին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է       հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն-ամենից լայն ծառուղին և ամենաերկար-ամենից երկար փողոցը Բուենոս Այրեսում         են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ-ամենահազվադեպ հիվանդությունը «կուրու» կամ ծիծաղի հիվանդություն է կոչվում: (Մինչև այժմ դա միայն Նոր Գվինեայում է նկատվել: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել):
Ամենից թանկ-ամենաթանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգի (առաջին տպագրիչն է) տպագրած «Աստվածաշունչն» է, որի մեկ օրինակի համար 1926 թ. երեսունհինգ հազար դոլար են վճարել:

  1. Նախադասությունն այնպես ձևափոխի՛ր, որ միտքը չփոխվ:

Օրինակ՝
Մառախուղի կաթիլները միլիոն անգամ ավելի փոքր են, քան անձրևի կաթիլները: — Մառախուղի կաթիլներն անձրևի կաթիլներից միլիոն անգամ փոքր են:

Աղի ջուրն ավելի ծանր է, քան սառույցը, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:

Սառույցը աղի ջրից ավելի թեթև է, այդ պատճառով էլ սառույցը չի սուզվում:
Ծովային փոքր, բայց թունավոր կենդանիներն ավելի վտանգավոր են, քան շնաձկները:

Շնաձկներն ավելի անվնաս են, քան ծովային փոքր, բայց թունավոր կենդանիները:
Բանավոր խոսքն ավելի մեծ հնարավորություն ունի վերաբերմունք           արտահայտելու, քան գրավորը:

Գրավոր խոսքն ավելի քիչ վերաբերմունք ունի արտահայտելու, քան բանավոր խոսքն:
Նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը շնաձկների համար պակաս սարսափելի են, քան ժամանակակից աղմկոտ երաժշտությունը:

Աղմկոտ երաժշտությունը ավելի սարսախելի չէ շնաձկներին, քան նավաստիների կիրառած թունավոր նյութերը, վառ գույներն ու ուլտրաձայնը:

Ածականը ցույց է տալիս առարկայի հատկանիշ (որպիսություն):           Առարկայի հատկանիշը կարող է համեմատվել այլ առարկաների նույն           հատկանիշի հետ, արտահայտել նրա առավել, պակաս լինելը կամ էլ           գերազանցությունը:
Ածականի համեմատության աստիճանները կազմվում են ավելի, պակաս,           քիչ, նվազ, ամենից բառերով և ամենա-, —ագույն ածանցներով:

Թվական

  1. Տրված բառակապակցություններից ամեն մեկի իմաստն արտահայտի՛ր մեկ բառով: Ի՞նչ է ցույց տալիս -սուն ածանցը:

Երեք տասնյակ, չորս տասնյակ, հինգ տասնյակ, վեց տասնյակ, յոթ տասնյակ,           ութ տասնյակ, ինը տասնյակ:

  1. Զննի՛ր տրված բառաշարքերը և փորձի՛ր պարզել, թե բաղադրյալ թվականներից որո՞նք կից (միասին) գրություն ունեն, և որո՞նք՝ հարադիր (աոանձին):

Ա. Տասնյոթ, քսաներեք, երեսունմեկ, քառասունվեց, հիսունչորս, վաթսունինը,           յոթանասունհինգ, ութսուներկու, իննսունինը:
Բ. Հարյուր մեկ, երկու հարյուր քսանվեց, հինգ հազար վեց հարյուր երեսունյոթ, չորս միլիարդ ինը միլիոն յոթ հարյուր հազար վեց հարյուր յոթանասունյոթ և այլն:

  1. Տրված թվականները գրի՛ր բառերով:

65, 48, 107, 93, 6087, 4321, 786

         65-վաթսունհինգ
         48-քառասունութ
         107-հարյուր յոթ
         93-իննսուներեք
         6087-վեզ հազար ութսունյոթ
         4321-չորս հազար երեք հարյուր քսանմեկ
         786-յոթ հարյուր ութսունվեց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով