1. Գործողություն ցույց տվող բառերը (բայերը) դարձրո՛ւ ո՞վ կամ ի՞նչ հարցին պատասխանող, առարկա ցույց տվող բառեր (գոյականներ):

Օրինակ՝
լուծել — լուծույթ, լուծում

սպասել — սպասավոր, սպասյակ, սպասուհի, սպասում:

Իշխել-իշխան, բժշկել-բժիշկ, բացել-բացույթ, ուսուցանել-ուսուցում, ճեղքել-ճեղք, ճեղքում, պահել, հյուսել-հյուս, բանել-բան, գրել-գիր, գործել-գործ, զգալ-զգացում, հարցնել-հարց:

  1. Ինչպիսի՞ հարցին պատասխանող, հատկանիշ ցույց տվող բառերից (ածականներից) կազմի´ր գոյականներ (ի՞նչ հարցին պատախանող բառեր):

Օրինակ՝
տաք — տաքություն:

Քաջ-քաջություն, մեծ-մեծություն, գեղեցիկ-գեղեցկություն, հատուկ-հատկություն, հասարակ-հասարակություն, հարմար-հարմարություն, դեղին-դեղնություն, գունատ-գունատություն, հնչեղ-հնչեղություն,շքեղ-շքեղություն, պերճ-պերճություն, խեղճ-խեղճություն, տկար-տկարություն:

  1. Կետերը փոխարինի´ր փակագծում տրված բառից կազմված համապատասխան գոյականով:

Ֆրանսիացի Լյուդովիկոս 14-րդ թագավորը կենդանիների նկատմամբ հատուկ վերաբերմունք (վերաբերվել) ուներ: Նա ցանկանում էր իր պալատական այգում հետաքրքիր գազանանոց (գազանանոց) ստեղծել: ճարտարապետը բոլոր կենդանիների վանդակները հովհարաձև տեղավորեց փոքր տարածվածի (տարածել) վրա, որ այցելեր (այցելել) մի կետից կարողանա տեսնել բոլոր կենդանիներին: Հետագայում ուրիշներն էլ ընդօրինակեցին վանդակների այդպիսի դասավորվածությանը (դասավորել):

Գոյականի տեսակները

  1. Ա և Բ խմբի բառերի տարբերությունը գտի´ր՝ ուշադրություն դարձնելով դրանց սկզբնատառերի գրությանը:

Ա. Հայր, տղամարդ, տղա, ուսուցիչ, վարիչ, վարչապետ, անգլիացի, պարսիկ, կին, տատ, իտալուհի, բժշկուհի,քար, վարդ, երկաթ, առյուծ, արջ:
Բ. Նաիրա, Արմեն Տիգրանյան, Տիգրան Մեծ, Չալանկ, Մարան, Աֆրիկա (մայր ցամաք), Ամերիկայի Միացյալ Նահանգներ (պետություն), Սևան, Արաքս, Նիագարա (ջրվեժ):

Ա խմբի բոլոր բառերը հատուկ անուններ չեն, իսկ Բ խմբի բոլոր բառերը հատուկ անուններ են:

  1. Նախորդ վարժության մեջ տրված ո՞ր գոյականներն են հասարակ և որո՞նք՝ հատուկ: Պատասխանդ պատճառաբանիր:

Հասարակ են Ա խմբի բոլոր բառերը, իսկ հատուկ են Բ խմբի բոլոր բառերը, որովհետև Բ խմբի բոլոր բառերը մեծատառով են սկսվում, իսկ Ա խմբի բոլոր բառերը սկսվում են փոքրատառով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով