բզեզի դպրոցը

  1. Հովհաննես Թումանյան ԲԶԵԶԻ ԴՊՐՈՑԸ

  2. Վարպետ Բըզեզն ամռան մի օր Դըպրոց բացեց մեծ ծառի տակ Ու հավաքեց թիթեռ , ճանճ , բոռ , Մըժեղ , մըրջյուն , մըլակ , մոծակ …

  3. Գիտե՞ք, ասավ, իմ փոքրիկներ, Պիտի սովրեք, սովրեք անվերջ, Որ իմանաք ինչ է ձեզ պետք, Ինչ կա ձեր շուրջն ու կյանքի մեջ։ Պիտի սովրեք, սովրեք էնքան, Մինչև դառնաք ինձ պես վարպետ։ Դե նըստեցեք հիմի հանդարտ, Ինչ որ կասեմ՝ կըրկնեք ինձ հետ։

  4. Ա . Անթառամ , Բ . Բարձմենակ . Գ . Գաղտիկուռ , Դ . Դըդում … — Է՜յ, դու մորե՜խ, դեսն ականջ դիր, Ի՞նչ ես էդտեղ կըտըրտում։

  5. Ե . Երիցուկ , Զ . Զանազան , Է . էշխըրտուկ , Ը . Ընկուզ … Մի՛ աղմըկեք, հանաք հո չի՞. Թիթե՛ռ, հանգի՛ստ, մոծակ, սո՛ւս։ Մի՛ խառնըվեք, չեմ սիրում ես Էդպես աղմուկ, աղաղակ։ Թ . Թըրթընջուկ , Ժ . Ժախ ու բոխ , Ի . Իշառվույտ , Լ . Լեղակ ։

  6. Խ . Խընձորուկ , Ծ . Ծիրան , Կ . Կըռոթուկ , Հ . Հաղարջ … — Տե՛ս, վարժապետ, էս մըլակին, Ինձ ասում է՝ սարի արջ։ — Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։ Տըզզան հիմար անասուն… Ձ . Ձըմերուկ , Ղ . Ղանձլամեր , Ճ . Ճարճատուկ , Մ . Մասուր ։

  7. Դու, է՜յ ծըղրիդ, ո՞նց ես նըստել. Գըլուխդ — ետ, մեջքըդ — դուրս։ Յ . Յունապի , Ն . Նունուֆար , Շ . Շագանակ , Ո . Ողկույզ ։ — Վա՜յ, էս ինչե՜ր կան՝ դասերում. Ողկույզը ես շատ եմ սիրում… — Իսկ ես կաղամբ կուտե՜մ, կուտե՜մ… — Իսկ ես՝ ծիրան… — իսկ ես՝ կոտեմ…

  8. Ձեզ չեն հարցնում՝ ի՛նչ կուտեք դուք Քընաթաթախ՝ առտեհան։ Չ . Չինարի, Պ . Պատատուկ Ջ . Ջըրկոտեմ, Ռ . Ռեհան։

  9. Ս . Սերկևիլ , Վ . Վարդենի , Տ . Տերեփուկ , Ց․ Ցաքի … Ո՜ւհ, մարդ քարից պիտի լինի, Ձեր մեջ գըլուխ կըճաքի։ Փ . Փըրփըրրուկ . Ք . Քարասոխ , Օ . Օֆ, պըրծանք վերջապես… Դե գնացեք, վաղը կգաք Անգիր արած ջըրի պես։ —

  10. Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  11. Գրքի հեղինակը <<Հովհանես Թումանյնն է>>․․․
  12. Տեղեկություն նրա մասին
  13. Ինչ  գրքեր է գրել նա-ՍԻՐՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐ ,ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ և  այլն․․․      
  14. Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա։
  15. Հեքիատի հերոսը դա  Բզեզ վարպետներ, որը չի սիրում աղմուկ նա և բարի է և զայրացած։
  16. Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  17. Խ . Խընձորուկ , Ծ . Ծիրան , Կ . Կըռոթուկ , Հ . Հաղարջ … — Տե՛ս, վարժապետ, էս մըլակին, Ինձ ասում է՝ սարի արջ։ — Ա՛յ տղա, է՜յ, չեն հայհոյիլ։ Տըզզան հիմար անասուն… Ձ . Ձըմերուկ , Ղ . Ղանձլամեր , Ճ . Ճարճատուկ , Մ . Մասուր ։

  18. Ինձ դուր եկավ այս հատվածը, որովետև ծիծաղելի է հնչում
  19. Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  20. Որ պետք է սովորել,աղմուկ չհանել,լսել ուսուսչուն։
  21. Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  22. Որ խելոք պահեիյն նրանց,աղմուկ չանել և միշտ պատրաստ լինեն։
  23. Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
  24. Ռոբիզոն Կռուզոն

 

TumanyanՄի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.

Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,

Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,

Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,

Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.

Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,

Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.

Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,

Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,

Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,

Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.

Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,

Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,

Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս

Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,

Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,

Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…

— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,

Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…

Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

Խեղճը էսպես լեզու ածավ,

Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.

Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,

Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,

Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,

Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,

Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,

Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,

Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.

Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

  • Ո՞վ է գրքի հեղինակը (գտնել համացանցից տեղեկություններ նրա մասին, էլ ի՞նչ գրքեր է գրել):
  • Գրքի հեղինակը <<Հովհանես Թումանյնն է>>․․․
  • Տեղեկություն նրա մասին
  • Ինչ  գրքեր է գրել նա-ՍԻՐՎԱԾ ՀԵՔԻԱԹՆԵՐ ,ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿ և  այլն․․․     
  • Ո՞վ էր գրքի հերոսը, ինչպիսի՞ն էր նա:
  • Չըղջիկն ու Ճայն  նրանք ուզեցան դառնալ վաճառական բայց սաղ ընկավ ջուրը։
  • Գրքից դուրս գրիր մեկ էջի սահմանում քեզ դուր եկած հատվածը, հիմնավորիր, թե ինչու ես ընտրել հենց այդ հատվածը:
  • Թևին տալիս,
    Ման է գալիս,
    Թե մի գուցե բախտը բանի,
    Կորուստն էլ ետ ջըրից հանի։
    Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
  • Ինձ դուր եկավ այս հատվածը, որովետև հետաքրքիր էր։
  • Ի՞նչ սովորեցիր այս գրքից:
  • Որ պետք է լավ մտածել նոր մի բան անես։
  • Գիրքը քեզ դո՞ւր եկավ, ինչպե՞ս կներկայացնես այս գիրքը, որ քո ընկերներն էլ ցանկանան այն կարդալ:
  • Որ նրանք հասնեյն ամենա լավին և նրանց բոլորը հարգեիյն և սիրեյն։
  • Առաջարկիր գիրք, որի մասին լսել ես, բայց մեր ընթերցասրահում չկա:
  • Սարգիս Հարութունյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով