Կարդա՝ դուրս գրելով և բացատրելով անծանոթ բառերը։

Լուսաբացին հալվում էին աստղերը ձնագնդերի պես, շառագունում էր արևելքը։ Արևի շողերը խաղում էին ամպերի հետ։ Ասես մի անտես ձեռք բյուր շողերով ամպի սպիտակ քուլաների վրա հազարավոր նախշեր էր նկարում, որ մի քիչ հետո ավերի նույն շողերով, մի ուրիշը նկարի, մինչև արևը ծագի։

Գոլորշի էր բարձրանում տերևների վրայից, ծաղիկների գունավոր թերթերից։ Գլխահակ ծաղիկները բարձրացնում էին իրենց գլուխը և նայում արևին, որ կեսօրին նորից խոնարհեն , երբ արևը թեժանալ։

Շառագունում-շառագունվելը

քուլաների-Գզած բրդի

գլխահակ-Տխուր և ամոթահար

թեժանալ-բորբոքվել

Տեքստից դո՛ւրս գրիր գրությամբ և արտասանությամբ տարբերվող բառերը։ Նշի՛ր գրության և արտասանության տարբերությունները։

Օրինակ՝

Ծագել- լսում ենք՝ ք, գրում ենք՝ գ

բարձրանալ-լսում ենք՝ ց, գրում ենք՝ ձ

Արև-լսում ենք՝ եվ, գրում ենք՝ և

Բարև-լսում ենք եվ,գրում ենք և

Արևիկ-լսում ենք՝ եվ,գրում ենք՝ և

Տեքստից օգտվելով՝ լրացրո՛ւ նշված բառերի բացակայող տառերը։

Ար-ելք-արևելք

Ա-պեր-ամպեր

Ձե-ք-ձեռք

Բ-ուր-բլուր

Նախ-եր-նախշեր

Ծա-ել-ծալել

Գոլո-շի-գոլորշի

Բար-րանալ-բարձրանում

Կես-ր

Խոնար-ել

Եր- -երգ

Ուղղագրական բառարանից գրությամբ և արտասանությամբ 10 բառ դուրս գրիր։

 

Տեքստից առանձնացրո՛ւ բարդ բառերը և բառակազմական վերլուծության ենթարկի՛ր ։

Օրինակ՝ գլխահակ= գլուխ+ ա+ հակվել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով